Սուտ մատնություն` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով
08.08.2016 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 7-ին, ժամը 10.30-ին, Ազատամարտիկների փողոցին հարակից այգուց բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արթուր Փ.-ն, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: