ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ի ԼՐՈՒՄՆ.- Բնակարանային գողությունները բացահայտվեցին: Ոսկյա զարդեր և գումարներ գողացողները ձերբակալված են

23.11.2015 15:08 Գողություն

Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել Վ. Հ.-ի տնից 370.000 դրամ արժողության ոսկյա զարդեր գողանալու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ գողությունը կատարել են 1991 թ. ծնված, նախկինում դատված Գրիգոր Ե.-ն, նույն թվականին ծնված Արտյոմ Հ.-ն, նույն թվականին ծնված Անդրանիկ Գ.-ն և 1992 թ. ծնված Գևորգ Ե.-ն:
Նշված անձինք ձերբակալված են:
Քննության ընթացքում բացահայտվել է նրանց կողմից կատարված ևս երկու հանցադրվագ:

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել Ն. Մ.-ի տնից 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, 2.050 եվրո և 2.280.000 դրամ գողանալու մասին: Պատճառված վնասի չափը կազմում էր 4 միլիոն 380.000 դրամ:

Նոյեմբերի 9-ին նույն բաժնում մեկ այլ ահազանգ էր ստացվել Շ. Կ.-ի տնից 750 եվրո, 50.000 դրամ և ոսկյա զարդեր գողանաու մասին: Պատճառված վնասի չափը կազմում էր 1.416.000 դրամ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: