Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացավ ոստիկանություն
08.07.2015 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 7-ին, ժամը 23.10-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Գրիգոր Տ.-ն, ով հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: