ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երեք հազար դրամ`սպանդանոցային կեղծ վկայականի դիմաց. Տավուշի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Տավուշի բաժնում մայիսի մեկին ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Չինչին գյուղի մի բնակիչ խախտել է «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման դրույթները: Ապրիլի 30-ին իրենց բակում նա համագյուղացու հետ մորթել էր իր խոզը, սակայն միսը վաճառելու համար հարկավոր էր փաստաթուղթ: Չինչինի բնակիչը դիմել էր Բերդ քաղաքում գործող մի սպանդանոցի անասնաբույժի, և երեք հազար դրամ վճարի դիմաց ստացել 5-րդ ձևանմուշի անասնաբուժական կեղծ վկայական` իբր խոզը մորթվել է սպանդանոցում:
Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
Հորդորում ենք անասնապահությամբ զբաղվող մեր քաղաքացիներին` բոլոր հարցերում լինել օրինապահ. այդպես նաև պահպանվում են հիգիենայի նորմերը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: