1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վանաձորում հայտնաբերվել է թոշակառուի դի՝ դաստակները վնասված․ 82-ամյա կնոջ թոռը ձերբակալվել է

02.11.2022 15:53 Սպանություն

Նոյեմբերի 1-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Բազումի բաժին Վանաձորի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ բնակարանում հայտնաբերել է 82-ամյա մոր դիակը՝ երակները կտրած վիճակում: Տղամարդը նաև հայտնել էր, որ մայրը ինքնասպան է եղել:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 82-ամյա կնոջը սպանել է 18-ամյա թոռը:
Ժամը 16.00-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տատն այդ օրը պատշգամբից գոռում էր, որ իրեն չեն պահում, մշտապես սոված է, ինքն էլ դա լսելով՝ քաշքշելով նրան տուն է մտցրել, այնուհետև մոտ 20 րոպե վիճաբանել են իրար հետ: Այդ ընթացքում տատը խոհանոցից վերցրել է դանակը և անկանոն շարժումներ անելով՝ վնասել է իր ձեռքը, ինչից հետո ինքը խլելով դանակը՝ երկու անգամ խփել տատի դաստակին: Այնուհետև տատին պառկեցրել է անկողնու վրա և դանակը դնելով նրա ձեռքի մեջ՝ դուրս է եկել տնից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: