Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով
07.05.2014 12:34
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 6-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցից Ապարանի բաժին բերման են ենթարկել 1965 թ. ծնված Հակոբ Ա.-ին, որը մարտի 7-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: