ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության, ավազակության և մարդուն առևանգելու մեղադրանքներ

ՀՀ տարածքում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ կազմված հետախուզական գործերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ուսումնասիրելու ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները նոյեմբերի 12-ից  16-ը գտնվելով ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ռուսաստանցի իրենց գործընկերներ հետ Մոսկվա քաղաքում հայտնաբերել և ձերբակալել են 2008  թ. փետրվարի 18-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության, ավազակության և մարդուն առևանգելու  մեղադրանքներով հետախուզվող, 1982 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին:
Անդրանիկ Գ.-ն կալանավորված է:
Նրան, մինչև  Էքստրադիցիայի հարցի լուծումը, տեղափոխել են Մոսկվա քաղաքի Հյուսիսային Մեդվեդկովո տարածքի ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման վայր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: