ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում` փետրվարի 4-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գործող կարատեի ֆեդերացիայի կողմից օգտագործվող տարածքում:
Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մոտ 800 գ «ՏՆՏ» տեսակի պայթուցիկ նյութ /Տրոտիլ/, «ԴԵՇԱ» տեսակի պայթուցիկ մալուխ, 43 ծխագլանակ, 3 տուփ գործարանային արտադրության «ԿԴ-8» տեսակի պայթուցիչ, 13 սմ երկարությամբ ծխալար, 27 ծխալար, պայթուցիչի 2 լար, «Պիռոպատրոնիի ՊՊ-9» տեսակի 3 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 84 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 156 փամփուշտ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 86 փամփուշտ, «ՏՕԶ-8» տիպի 41 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ, տարբեր տրամաչափի 2 փամփուշտ, 1 լուսային փամփուշտ, 1 պահունակ, ինքնաձիգի 2 դետալ, 2 զրահաբաճկոն, 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 19 պարկուճ, 7.62 մմ տրամաչափի 9 ուսումնական փամփուշտր, «Ֆ-1» տիպի ուսումնական 2 նռնակ, տարբեր տեսակի մարտական և ուսումնական 9 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 7 պարկուճ, «ՏՕԶ-8» տիպի ոչ մարտական 2 փամփուշտ, 1 հատ գնդակ, 5.45 մմ տրամաչափի ուսումնական 77 փամփուշտ և տարբեր 15 տեսակի կնիք:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: