Սպանության հանգամանքները պարզվում են
02.12.2014 12:28
Սպանություն
Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Դ.Անհաղթի փողոցում գտնվող հյուրանոցի մոտից կանչ է ստացվել, և մեկնած խումբը պարզել է, որ անհայտ անձը դանակահարված ու մահացած է:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հյուրանոցի 1-ին հարկում հայտնաբերել է 1965 թ. ծնված Գառնիկ Պողոսյանի դին` կրծքավանդակի ձախ մասում կտրած-ծակած վերքով:
Ոստիկանության ծառայողները, սպանությունը կատարելու կասկածանքով, Երևանի Կ.Ուլնեցու և Դ.Անհաղթ փողոցների խաչմերուկից ժամը 16.00-ին բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Յ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Արմեն Յ.-ն ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: