ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Գուգարքի քննչական բաժանմունքի և Վանաձորի բաժնի ծառայողների  ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և  բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 25-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության Լոռու մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով Տիգրան Մ.` հայտնել, որ ինքը գտնվում է Վրաստանում և 2 ժամից լինելու է Բագրատաշենի անցակետում:
Նույն օրը, ժամը 19.49-ին,  Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանային անցակետում Վրաստանից ՀՀ տարածք մուտք գործելիս ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներին է կամավոր ներկայացել 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 104 հոդվածի  1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:


Թեմային առնչվող նախորդ հրապարակումը

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: