ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սպանության մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

21.02.2023 19:39 Սպանություն

Փետրվարի 5-ին, ժամը 23.45-ին, Արմավիրի շտապօգնության կայանից հաղորդում էր ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 7-րդ շենքում 64-ամյա տղամարդու դիակ կա։ Ահազանգով մեկնած համայնքային ոստիկանները պարզել էին, որ 64-ամյա տղամարդը, նախնական տվյալներով, հանկարծամահ էր եղել։
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 64-ամյա տղամարդը փետրվարի 5-ի ժամը 22.00-ի սահմաններում Բաղրամյան փողոցիխանութում դրսևորել էր ոչ պատշաճ վարքագիծ։ Խանութի տիրոջ 21-ամյա որդին տեղեկանալով այդ մասին՝ 64-ամյա տղամարդուն դուրս էր հանել խանութից, ապա ձեռքերով և ոտքերով խփել։ Այնուհետև նրա հայրը 64-ամյա տղամարդուն տարել էր իրենց տուն, որտեղ էլ նա մահացել էր։ Հետագա միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ մահացածի հագուստը գցել էին աղբարկղը։
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Փետրվարի 14-ին երիտասարդի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Բացատրական աշխատանքի արդյունքում 21-ամյա երիտասարդը փետրվարի 20-ին ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին, ապա տեղափոխվել Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: