Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձոր քաղաքում
Ոստիկանության ՔՈԳՎ և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 24-ին Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերվել և Հրազդանի բաժին է տեղափոխվել 20-ամյա Ռուբեն Մ.-ն, որը սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ (Սպանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: