1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել է սպանության մեղադրանքով 2019 թվականից հետախուզվողը. նա կալանավորված է

ՀՀ ոստիկանության և ԱԱԾ համագործակցությունը հերթական արդյունքը տվեց սեպտեմբերի 8-ին։ ԱԱԾ-ում ստացված տեղեկությունները ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ իրացնելու արդյունքում Արարատի մարզի Լանջազատ գյուղում հայտնաբերվեց ու ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվեց 41-ամյա Արմեն Ս.-ն։ Երևանում հաշվառված տղամարդը անցած տարվա դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի։ Բուժհաստատություն մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել էին, որ մահացածը Երկաթուղայինների 4-րդ փողոցի 43-ամյա բնակիչ էր, որը հիվանդանոց էր տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Տղամարդու վրա կրակել էին հենց այնտեղ։ Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել սպանությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ, և սպանությունը բացահայտվել էր թարմ հետքերով։ Որոշում էր կայացվել 41-ամյա Արմեն Ս.-ին որպես մեղադրայալ ներգրավելու մասին, իսկ դեկտեմբերի 23-ին հայտարարվել էր հետախուզում։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: