Սպանության սպառնալիք է տվել
31.07.2015 13:02
Այլ հանցագործություններ
Հուլիսի 29-ին, ժամը 15.00-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» Արմավիրի փրկարարական ծառայությունից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Մարիամ Հ.-ն և հայտնել, որ զենքով հարձակվել են իր վրա, սպառնացել, որ վերադառնալու և սպանելու են ամուսնուն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Արազափ գյուղում 1981 թ. ծնված Մելքոն Խ.-ն վիճաբանել է 1975 թ. ծնված Ռոբերտ Գ.-ի հետ, որից հետո «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Ռոբերտ Գ.-ի տան բակ, որտեղ որսորդական ողորկափող հրացանով սպառնացել է վերջինիս կնոջը` Մարիամ Հ.-ին, որ սպանելու է նրան և ամուսնուն:
Նույն օրը, ժամը 17.05-ին, Մելքոն Խ.-ն բերման է ենթարկվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: