Սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվեց Սեւան քաղաքում
Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության ՔՀԳՎ և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ մայիսի 23-ին, ժամը 16.30-ին, Սևան քաղաքի Գործարանային փողոցից ոստիկանության Սեւանի բաժին բերման են ենթարկել 23-ամյա Արթուր Մ.-ին, որը 2019թ. ապրիլի 30-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով և 22-ամյա Լևոն Ա.-ին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: