ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թումանյան փողոցում կատարված սպանության փորձը բացահայտվել է

Թումանյան փողոցում կատարված սպանության փորձը բացահայտվել է

Հունվարի 17-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:
Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 17-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Թումանյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում ապօրինի պահվող դեռևս չպարզված հրազենից 27-ամյա երիտասարդին կրակել և փորձել էր կյանքից զրկել Գրիբոյեդովի փողոցի 28-ամյա բնակիչը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 4 գնդակ և 3 պարկուճ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը փետրվարի 6-ի առավոտյան մայրաքաղաքի Սևաստոպոլյան փողոցում հայտնաբերվել, սպանության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: