Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
23.09.2016 10:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 16.30-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արսեն Խ.-ն, ով սեպտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: