Սպանության փորձ Արթիկում. Շիրակի մարզի ոստիկանների բացահայտումը
Ապրիլի 12-ին Արթիկում դանակահարություն էր եղել: Քաղաքի բժշկական կենտրոնից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արթիկի բաժնում ստացվեց կեսգիշերն անց. մարմնի ծակած-կտրած վերքերով 36-ամյա մի տղամարդ էր տեղափոխվել հիվանդանոց: Նրան դանակահարել էին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Արթիկի և Մուշի բաժինների ծառայողները հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով համագործակցեցին։ Արդյունքում՝ տեղեկություններ ստացվեցին, որ Արթիկի Կասյան փողոցում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր նույն փողոցի 46-ամյա մի բնակիչ։
Դեպքից ժամեր անց կասկածվողը հայտնաբերվեց Գյումրիում և բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին:
46-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Դանակը հայտնաբերվել է:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: