ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սպանության փորձ. Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի

Վաղարշապատի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալն իրացրին ապրիլի 2-ին: Արարատի մարզի Ռանչպար գյուղի դաշտամիջյան ճանապարհին հայտնաբերվեց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեց անցած տարվա նոյեմբերի 22-ից սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով հետախուզվող 30-ամյա տղամարդը:
Տուժած երիտասարդը, չնայած հրազենային վնասվածքին, չէր դիմել բուժօգնության, և կատարվածի վերաբերյալ տեղեկությունը նույնպես Վաղարշապատի ոստիկանները ստացել էին օպերատիվ ճանապարհով, դեպքից երկու օր անց` նոյեմբերի 8-ին: Ըստ տեղեկության` նոյեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ երկու եղբայր վիճաբանել էին Ապագա գյուղի բնակիչ երկու երիտասարդի հետ, և եղբայրներից մեկը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ էր արձակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի և հավաքված մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով վիճաբանության մասնակիցներից մեկը ոտքի հատվածում ստացել էր հրազենային վնասվածք:
Այս օպերատիվ տեղեկությունն իրացնելիս Վաղարշապատի քրեական հետախույզները պարզեցին, որ նոյեմբերի 6-ին Ապագա գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպը նախապատմություն ուներ: Նախորդ օրը, ժամը 16-ի սահմաններում, Ապագա գյուղի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի մեքենայի 30-ամյա վարորդն ու նրա հասակակից ուղևորը ճանապարհը չզիջելու շուրջ վիճաբանել էին «Մերսեդես» մակնիշի մեքենայի 53-ամյա վարորդի հետ: Հնչել էին հայհոյանքներ, միմյանց քաշքշել էին: Միջադեպին ներկա են եղել նաև վարորդի կինն ու նրա քույրը: Այնուհետև 53-ամյա տղամարդը վեճի մասին հայտնել էր որդիներին, որոնք էլ, նախապես պայմանավորվելով, հաջորդ օրը մեկնել էին պարզաբանումների: Այդ պարզաբանումների ընթացքում էլ 30-ամյա եղբայրը կրակահերթ էր արձակել ինքնաձիգից:
Նոյեմբերի 15-ին 30-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում` սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրաքով, խափանման միջոց էր ընտրվել կալանքը, իսկ նոյեմբերի 22-ին հայտարարվել էր հետախուզում:
Ապրիլի 2-ին Վաղարշապատի քննչական բաժնից նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի մյուս հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: