Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
05.06.2024 13:11
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 4-ին բաժին է ներկայացել 28-ամյա Ռոբերտ Ա.-ն: Նա մարտի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: