Սպանության մեղադրանքով հետախուզվում էր Ռոստովի մարզի իրավապահների կողմից
10.10.2023 11:13
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 9-ին Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Արտաշատի բաժին է տեղափոխվել 46-ամյա Հովիկ Հ.-ն: Նա 2015 թ. օգոստոսի 3-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: