Սպանության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
22.09.2022 13:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 20-ին Աճեմյան նրբանցքում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 43-ամյա Կարապետ Մ.-ին, որը ապրիլի 28-ից ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: