Սպանության մեղադրանքով դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց Շիրակամուտ գյուղում
25.12.2020 11:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 24-ին Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Գագիկ Պ.-ն, որը դեկտեմբերի 14-ից ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր որպես ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափող ամբաստանյալ:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: