1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանությունը բացահայտվել է

11.08.2015 16:56 Սպանություն
Օգոստոսի 5-ին, ժամը 17.15-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ իր ծանոթուհուն` 1960 թ. ծնված Անի Մաջնունյանին այդ օրը  ոչ ոք չի տեսել, և նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Մեկնած օպերատիվ խումբն իր բնակարանում հայտնաբերել էր Անի Մաջնունյանի դիակը` բազմաթիվ ծակած-կտրած վերքերով:
Նշանակվել էր ԴԲՓ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների   ու Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 6-ին, ժամը 23.50-ին, սպանությունը կատարելու կասկածանքով Երևանի Տ.Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մուշեղ Մ.-ին, որը օգոստոսի 7-ին ձերբակալվել է:
Օգոստոսի 8-ին Մուշեղ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: