Սպանություն Երևանի Ֆուչիկի փողոցում

Հունվարի 31-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ֆուչիկի փողոցի 24 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ հարևան բնակարաններից մեկից օգնության կանչեր են լսվում:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է բացել բնակարանի դուռը: Ներսում հայտնաբերել է 1946 թ. ծնված, ՌԴ քաղաքացի Արշավիր Բարսամյանի դիակը՝ բազմաթիվ վնասվածքների հետքերով: Դիակի մոտ հայտնաբերվել է մուրճ՝ արյան հետքերով:
Նույն բնակարանից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել երկու տղամարդ և մեկ կին՝ 1937 թ. ծնված Բ. Ե.-ն, 1950 թ. ծնված Ռ. Մ.-ն և 1952 թ. ծնված Է. Ծ.-ն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: