1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բերման են ենթարկվել սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով. կան ձերբակալվածներ

Մայիսի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների և Երևան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ՝ սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 1958 թ. ծնված  Դավիթ Չ.-ն, 1970 թ. ծնված Վարուժան Ք.-ն, 1963 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1991 թ. ծնված Կարեն Դ.-ն, 1961 թ. ծնված Սարգիս Զ.-ն, 1930 թ. ծնված Վաչիկ Դ.-ն, 1972 թ. ծնված Արմեն Դ.-ն և 1965 թ. ծնված Վահե Թ.-ն:
 Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք նախապատրաստվել են սպանելու Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Ռ. Մ.-ին:
 Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
 Սարգիս Զ.-ն, Արմեն Ս.-ն, Արմեն Դ.-ն, Վարուժան Ք.-ն, Վահե Թ.-ն և Դավիթ Չ.-ն ձերբակալված են:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության  վարչությունում նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 10-ին, ժամը 19.10-ին, նշված քրեական գործի շրջանակներում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումով, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների կողմից, զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով, 1930 թ. ծնված Վաչիկ Դ.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 5,6 մմ տրամաչափի 21 փամփուշտ, ինքնաձիգի համար նախատեսված օպտիկական սարք, 33 սմ երկարությամբ դանակ, 41 և 98.5 սմ երկարությամբ 2 թուր` պատյաններով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության  վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: