ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն կատարողի ինքնությունը պարզվել է

29.01.2013 10:20 Սպանություն
Հունվարի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի առաջնային մակերեսի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Սերգեյ Գալստյանի  դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում գտնվող կրպակի դիմաց անհայտ անձը հրազենից կրակել և սպանել է Ս. Գալստյանին:
Հունվարի 29-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: