1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանություն Շնող գյուղում

11.05.2016 14:32 Սպանություն
Մայիսի 10-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շնող գյուղում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում` իր անկողնում, հայտնաբերել է միայնակ բնակվող, 1960 թ. ծնված Սուսաննա Գալինյանի դիակը` կիսայրված վիճակում: Կիսայրված էր նաև մյուս ննջասենյակի անկողինը:
Մայիսի 10-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 10-ին, ժամը 2.00-ի սահմաններում, 1993 թ. ծնված Արսեն Մ.-ն գնացել է Ս. Գալինյանի տուն, սեռական հարաբերություն ունենալու առաջարկ արել նրան և  Ս. Գալինյանի կողմից մերժում ու հանգուցյալ հոր հասցեին վիրավորական արտահայտություն ստանալուց հետո, կյանքից զրկելու դիտավորությամբ, սրբիչով շնչուղիները փակելով` սպանել, այնուհետև սեռական հարաբերություն է ունեցել սպանվածի հետ, ինչից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով փորձել է հրկիզել վերջինիս բնակարանը, այրել է անկողինը, ինչի հետևանքով մասամբ այրվել է նաև  Գալինյանի դիակը:
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է  քրեական գործը:
Արսեն Մ.-ն ձերբակալված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: