ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն Չարենցավանում

08.12.2014 12:36 Սպանություն
Դեկտեմբերի 7-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Չարենցավան քաղաքի  բնակիչ Կարեն Ա.-ն և հայտնել, որ 3-րդ թաղամասի 1-ին հանրակացարանում սպանել է ոմն Արթուրի:  
Մեկնած օպերատիվ խումբը Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 1975 թ. ծնված  Արծրունի  Իսրայելյանի   դիակը` գլխի վնասվածքների հետքերով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, 1981 թ. ծնված Կարեն Ա.-ն խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: