ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն Չարենցավանում

10.05.2016 13:08 Սպանություն
Մայիսի 7-ին, ժամը 9.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի 3 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկում մարդ կա ընկած: 
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անձը չպարզված տղամարդու դիակ` արտաքինից բռնության հետքերով:
Նշանակվել է ԴԲՓ: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը  1958 թ. ծնված Սամվել  Հարությունյանն է:
Նրան ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 1968 թ.ծնված Աշոտ Խ.-ն:
Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: