ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն Ջրվեժում

14.08.2013 13:08 Սպանություն
Օգոստոսի 14-ին, ժամը 07.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի  Ջրվեժ գյուղի ամառանոցային տեղամասում մեքենա է կանգնած, որի դիմաց այրված դիակ կա: 
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Դեու Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենա, որի առջև` 1972 թ. ծնված  Արմեն  Մովսիսյանի  այրված դիակը:
Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: