ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն Վանաձորում

26.12.2014 11:46 Սպանություն

Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Թամանցիների փողոցի 2/Բ տան բակում կնոջ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տան բակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Նատալիա Սերգեևնայի դիակը` գլխի պատռված վնասվածքների հետքերով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը, ժամը 18.20-ին, ձերբակալվել է 1951 թ. ծնված Մուշեղ Մ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: