ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին Նոր Նորքում կատարված սպանությունը

02.04.2019 09:38 Սպանություն

Ապրիլի 1-ին, ժամը 20.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտայի 1 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել է 49-ամյա կնոջ դիակը՝ աջ կրծքավանդակի և ազդրի շրջանում կտրած-ծակած վնասվածքի հետքերով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, 25-ամյա որդին խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել մորը՝ պատճառելով մահ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կասկածյալը ժամը 21.50-ն Դավիթ Մալյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և ձերբակալվել:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: