ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն Երևանի Հաղթանակ թաղամասում

08.11.2021 10:06 Սպանություն
Սպանություն Երևանի Հաղթանակ թաղամասում

Նոյեմբերի 8-ին, ժամը 00.40-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է իրենց տան վրա: Դեպքի վայր՝ Երևանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 36-ամյա Արսեն Սիմոնյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով: Պարզվել է, որ նրան դանակահարել է նշված տան բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: