ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն Գյումրիում․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

20.06.2019 12:46 Սպանություն

Հունիսի 19-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրու Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 71-ամյա կինը սպանված է։ Մարմնի արտաքին զննությամբ գլխի հատվածում հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, ձախ նախաբազկի կտրած վերք և այլ վնասվածքներ։ Կումայրիի ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել է սպանվածի որդին։ Արդեն հունիսի լույս 20-ի գիշերը քրեական հետախույզները 50-ամյա կասկածյալին հայտնաբերեցին հենց Գյումրիում և բերման ենթարկեցին բաժին։ Նա ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։



`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: