ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օտարերկրացիների վեճն ավարտվել էր սպանությամբ

29.08.2022 15:21 Սպանություն

Օգոստոսի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցում պարեկներին է մոտեցել մի օտարերկրացի, նրանց ուղեկցել քարի արտադրամասի տարածք, որտեղ ոստիկանները հայտնաբերել են նրա համաերկրացու դին` արնաշաղախ վիճակում, գլխի և դեմքի վնասվածքներով: Պարեկներն անմիջապես կապվել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ հաղորդումը փոխանցվել է Էրեբունու բաժին:
Մեկնել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ղեկավարներ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետը, քննիչ` օպերատիվ խմբով, նաև` դատաբժիշկ ու փորձագետ:
Ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ, իսկ Էրեբունու և Երևան քաղաքի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գիշերվա ժամը 2-ին Դավիթ Բեկի փողոցի տներից մեկում 45-ամյա մի օտարերկրացի վիճաբանության ժամանակ մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է 27-ամյա համաերկրացու դեմքին և սպանել նրան:
45-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Պարզվել է նաև, որ հենց նա էր մոտեցել պարեկներին և հայտնել դիակի տեղը:
Հանցագործության գործիքը հայտնաբերվել և առգրավվել է:
Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: