Սպառնալիքների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդում
ՆԳՆ ոստիկանության Չարբախի բաժանմունքի և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 12-ին Նոր Խարբերդի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Չարբախի բաժանմունք են տեղափոխել 41-ամյա Անդրանիկ Ա.-ին: Նա Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Անդրանիկ Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Թումանյանի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: