Սպանության կամ մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք
11.11.2016 09:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 9-ին, ժամը 19.30-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1949 թ. ծնված Բաբկեն Բ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի թիվ 2-րդ ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի /սպանության կամ մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: