Սպիտակի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում
15.08.2019 12:46
Հետախուզվողի հայտնաբերում
«Կանեփ-Կակաչ» միջոցառումների շրջանակներում ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին, ժամը 12.30-ին, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից բերման է ենթարկվել 52-ամյա Գագիկ Գ.-ն, որը հունիսի 16-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: