Սպիտակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 1-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում հայտնաբերվել և Սպիտակի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Արթուր Մ.-ն, որը փետրվարի 28-ից Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Արթուր Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
