Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Գեղանիստ գյուղում
20.05.2015 10:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները մայիսի 19-ին, ժամը 10.40-ին, Գեղանիստ գյուղից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վաղինակ Հ.-ն, որը ապրիլի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: