ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները կարճ ժամկետում բացահայտեցին Աշտարակում կատարված սպանությունը

11.04.2017 14:50 Սպանություն
Ոստիկանները կարճ ժամկետում բացահայտեցին Աշտարակում կատարված սպանությունը

Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի ձախակողմյան հատվածի հողակտորներից մեկի վագոն-տնակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Հարություն Մովսիսյանի դիակը` հրազենային վնասվածքներով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում՝ ապրիլի 11-ին, ժամը 6.50-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշտարակի Երևանյան փողոցում, տաքսու մեջ, հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արա Ն.-ն:
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերված է:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: