ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության մեղադրանքով հետախուզվողին Մարոկոյի Թագավորությունից Կասաբլանկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխեցին Հայաստան

Ապրիլի 15-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խմբի կողմից Մարոկոյի Թագավորությունից Կասաբլանկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1967 թ. ծնված Գևորգ Խ.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: