Սպանության փորձի և բռնաբարության մեղադրանքներով միջազգային հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերեցին
19.05.2015 10:29
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 18-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Դավիթ Ն.-ն, որը 2014 թ. հունիսի 26-ից Բելգիայի Հանրապետության իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:
Մեղադրանքները՝ սպանության փորձ և բռնաբարություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: