ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բացահայտվեց 1 տարի առաջ կատարված սպանությունը

20.02.2015 16:46 Սպանություն
Բացահայտվեց 1 տարի առաջ կատարված սպանությունը

2014 թ. հունվարի 27-ին ոստիկանության Տաշիրի բաժնում արձանագրված 1952 թ. ծնված Զոյա Մկրտչյանի սպանության դեպքը մեծ հնչեղություն ստացավ: Հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտել չէր հաջողվել, սակայն ձեռնարկված որոնողական և օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումները, վերջապես, արդյունք տվեցին:
Փետրվարի 19-ին, ժամը 15.00-ին, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 244 հասցեից, նշված սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Արմեն Խ.-ն /նախկինում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով դատապարտված/:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է Զ. Մկրտչյանին պատկանող և սպանությունից հետո նրա բնակարանից հափշտակված բջջային հեռախոսը:
Արմեն Խ.-ն խոստովանել է, որ 2014 թ. հունվար ամսվա վերջերին, գումար պահանջելու նպատակով, այցելել է Զ. Մկրտչյանի բնակարան և վերջինիցս չստանալով պահանջված գումարը՝ իր հետ նախապես վերցված մետաղյա ձողով հարվածներ է հասացրել կնոջ գլխին, սպանել նրան, որից հետո վերցնելով նրա բջջային հեռախոսը՝ հեռացել է:
Արմեն Խ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: