ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղադիրում ամուսինը սպանել է կնոջը

26.08.2015 09:54 Սպանություն

Օգոստոսի 25-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գեղադիր գյուղի բնակիչ Գևորգ Գ.-ն դանակահարել է կնոջը և «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է այնտեղ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, 1960 թ. ծնված Գևորգ Գ.-ն տանը դանակով հարվածել է կնոջ` 1963 թ. ծնված Գայանե Գրիգորյանի կրծքավանդակի աջ վերկրծքային շրջանին, ինչի հետևանքով վերջինս «շտապօգնության» ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Գևորգ Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արագածի բաժին:
Դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: