ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի Մայիսի 9-ի փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում դիակ է հայտնաբերվել

24.12.2015 15:31 Սպանություն
Երևանի Մայիսի 9-ի փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում դիակ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենք, որտեղ հայտնաբերվել է մոտ 28 տարեկան տղամարդու դիակ՝ արյունոտ վիճակում: Մեկնած օպերատիվ խումբը Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերել է 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: