Հետախուզվողը հայտնաբերվեց Սվարանց գյուղում
25.07.2017 13:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 24-ին, ժամը 12.00-ին, Սյունիքի մարզի Սվարանց գյուղից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Վիլեն Ս.-ն, որը հուլիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: