ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գտե՞լ է, թե՞ գողացել. կպարզի քննությունը

01.09.2015 10:22 Գողություն

Օգոստոսի 29-ին, ժամը 03.30-ին, Գայանե Ծ.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևան-Երասխ ճանապարհի՝ Ոսկետափ գյուղի գազալցակայանում, ավտոմեքենայի սրահից, գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փաստաթղթեր, բանկային քարտ, զինվորական գրքույկ և 810.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1969 թ ծնված Անժելա Մ.-ն և ներկայացրել դրամապանակը` հայտնելով, որ այն գտել է նշված լցակայանի սպասասրահից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: