Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
31.05.2018 10:39
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 30-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Նոր Նորքի 7-րդ զանգվածի 28 շենքից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Գագիկ Վ.-ին, որը 2017թ. նոյեմբերի 21-ից ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի Տրունովսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: